Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաղրամյան պողոտայում նորից ցույց են տալիս իրենց հանցավոր և ոճրագործ կերպարը․ Զոյա Թադևոսյան (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում նորից ցույց են տալիս իրենց հանցավոր և ոճրագործ կերպարը․ Զոյա Թադևոսյան

«Մարտի 1-ը մեր ամոթն է, մեր նորօրյա պատմության ամենասև էջն է, որովհետև սեփական իարվունքների համար պայքարող ժողովրդի հետ այդպես վարվել չէր կարելի>- լրագրողների հետ զրույցում  նշեց  ՀԱԿ անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանը․

«Մարտի 1-ը այսօր փողոցում կանգնածների հեղինակած արյունարբու դրվագն է և նրանք պետք է ամաչեն Մարտի 1-ի անունը տալիս։ Նրանք, ովքեր խոսում են մարտի մեկից, վաղուց պետք է բանտերում լինեին, ցավոք, Մարտի 1-ը որպես ոճրագործություն, այդպես էլ մինչև վերջ չբացահայտվեց և մեղավորներն իրենց պատիժը չստացան, իսկ այսօր, այդ մեղավորները փորձում են հեգնանքով վերաբերվել մեզ, ինչպես Սերժը Նիկոլի հետ հանդիպման օրն ասաց՝ «Մարտի 1-ը մոռացել եք» և դա եղավ իր թագավորության ավարտը»։

Այսօր փողոցում պայքարող ընդդիմությանը Թադևոսյանը համարում է ռևանշիստ, ոճրագործ, կարմիրբանակային․

«Ընդդիմությունը չի կարող իր երկրի կործանման ցանկությամբ գալ հրապարակ։ Բաղրամյան պողոտայում նորից ցույց են տալիս իրենց հանցավոր

 և ոճրագործ կերպարը»,-նշեց նա։

Նշենք, որ այսօր Մարտի մեկի արյունալի իրադարձությունների 13-րդ տարելիցն է, այս առիթով  սուրբ Սարգիս եկեղեցում զոհերի հարազատները, ՀԱԿ անդամներն ու համակիրները  նախ մասնակցեցին Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի պատարագին, ապա երթով հասան Մյասնիկյանի արձան ծաղիկներ խոնարհեցին, ապա շարժվեցին դեպի Եռաբլուր։