Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությո՛ւն, դուք ո՞վ եք, որ պաշտպանեք գեներալներին․ ուզում եմ իմանաք, որ Մարտի 1 չի լինելու․Քլոյան (տեսանյութ)

Ուզում եմ ընդդիմությանը տեղեկացնել,որ զոհերի հարազատներս կոչ ենք անում, որ չի լինելու Մարտի մեկ, Մարտի 1-ի ցավուդարդը տեսել ենք, հանդարտության և զսպավածության կոչ եմ անում։ «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

«Ընդդիմությո՛ւն, դուք ո՞վ եք, որ պաշտպանեք գեներալներին, գեներալները պաշտպանված են, պաշտպանում են սահմանները, չի լինելու Մարտի 1, երբեք, ասել ենք, թող մեր երեխաներով վերջանա այդ ամենը»։

Քլոյանը նաև հայտնեց, որ անպայման մասնակցելու է իշխանության կազմակերպած երթին։

Ինչ վերաբերում է գործի բացահայտման դանդաղելուն, Քլոյանն ընդգծեց՝ դատական իշխանությունն անջատված է գործադիր իշխանությունից և օգտվում է այս առիթից։

«Դատական համակարգը չի աշխատում, արդարադատությունը չի գործում»,-նշում է Քլոյանը և հավելում՝ լուծումներ է պետք գտնել, ծնողները պետք է իմանան՝ ովքեր սպանեցին իրենց երեխաներին։

Նշենք, որ այսօր Մարտի մեկի արյունալի իրադարձությունների 13-րդ տարելիցն է, այս առիթով  սուրբ Սարգիս եկեղեցում զոհերի հարազատները, ՀԱԿ անդամներն ու համակիրները  նախ մասնակցեցին Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի պատարագին, ապա երթով հասան Մյասնիկյանի արձան, ծաղիկներ խոնարհեցին, ապա շարժվեցին դեպի Եռաբլուր։