A
A
Փորձեք նախագահին պաշտոնանկ անել, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվանի․ Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրել է․
Իշխանությունը փոխանակ փորձի լեզու գտնել բոլորի հետ և այս ճգնաժամի հանգուցալուծումը տա, հիմա էլ ոմանք հայտարարում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու հիմքեր ունեն:
Պատկերացնու՞մ եք՝ խորհրդարանում նման գործընթաց սկսեն:
Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան։
Ավելի ուշ Մարուքյանը հավելել էր․
Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:
Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:
Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք:
Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում:
Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք: