Բացել լրահոսը Փակել լրահոսը
154965449_4158910354143408_193983404741340893_o
A A
Պաշտոնական

Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի

 
Արցախը շարունակում է դատապարտել 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ պետական մակարդակով կազմակերպված զանգվածային սպանդն ու տեղահանությունը։
Այս հանցագործության իրական նպատակն Արցախյան շարժման կանխումն էր, որին հաջորդեց պատերազմը` Ադրբեջանի պարտությամբ։
 
Այսօր, ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր պանթեոն, ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին։
 
ՆԳ նախարարը նշել է, որ խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի և մենք, քանի ապրում ենք, միշտ կհիշենք մեր այն հայրենակիցներին, ովքեր զոհ են դարձել ազգային պատկանելության պատճառով։