Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Նարեկ Մանասյանը մտել է բռնցքամարտի «Ստրանջայի գավաթի» եզրափակիչ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի գավաթի» 72-րդ խաղարկությունում կայացել են կիսաեզրափակիչ մենամարտերը: 

Հայաստանի մարզիկներից այդ փուլի արգելքը հաղթահարեց միայն 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը 4:1 հաշվով պարտության մատնեց Վրաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Յորդանյանին: Այսօր նախատեսված եզրափակիչ մարտում մեր մարզիկը կհանդիպի բուլղարացի Ռադոսլավ Պանտալեևի հետ:  

Կիսաեզրափակիչ մտած մեր մյուս երեք բռնցքամարտիկները՝ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պարտություն կրեցին այս փուլում և Հայաստան կվերադառնան բրոնզե մեդալներով: