Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Այս մի քանի օրը ամենավճռականն են մեր շարժման մեջ։ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրվեց, հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, իսկ ժողովուրդը ծափահարում էր, գեներալ անունը հայհոյանք էր դարձել, մենք դրա հետևանքը տեսանք պատերազմի ժամանակ, հիմա կատարվում է երկրորդ քայլը, նորից փորձ է կատարվում ջարդել բանակը, որովհետև բանակը ինքնուրույն է»,-նշում է Մանուկյանը և հավելում՝ բանակը չենթարկվեց Նիկոլ Փաշինյանին և նա որոշեց հանել Օնիկ Գասպարյանին․

«Եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ, իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց, իսկ եթե ինքը կարողանա ՍԴ-ով կամ մեկ ուրիշ ճանպարհով հանել ԳՇ պետին, դրանից հետո բնական տրամաբանությունն այն է, որ բանակը պետք է ոտքի կանգնի և այդ ժամանակ ամենավճռական օրերն են սկսվելու Հայաստանում»։

Մանուկյանը համոզված է՝ բանակը ոտքի կկանգնի, պնդում է՝ եթե չկանգնի, իրենք կկանգնեցնեն․

«Այս մի քանի օրում որոշվելու է ամբողջ պայքարի ճակատագիրը, ես երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլի պարտությունը, դրա համար ամուր պետք է կանգնել, լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների»,-եզրափակեց ընդդիմության միասնական թեկնածուն։