Բացել լրահոսը Փակել լրահոսը
154182756_1698398926999839_3322319532200239448_o
A A
Պաշտոնական

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ  ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: