Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուժի ցուցադրում էր․անկախ պատգամավորը՝ Փաշինյանի հանրահավաքի մասին (տեսանյութ)

Ռազմական հեղաշրջման փորձ եթե լիներ, արդեն եղած կլիներ, երբ պահանջում ես հրաժարական, դա ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց այժմ անկախ, նախկին իշխանական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

Վերջինիս խոսքով՝ չպետք է բարձրագույն պաշտոնյաներով հրապարակում զանգված լրացնել և ասել, որ ժողովուրդն է սատարում իշխանությանը․

«Նախկինում սա քննադատվել է»,-հիշեցնում է Աթաբեկյանը։

Ըստ Աթաբեկյանի՝ ժողովրդին հրապարակում հավաքելը ուժի ցուցադրում էր՝ թե ում ինչ զանգվածներ են սատարում․

«Փառք Աստծու, երկու կողմն էլ խոհեմ գտնվեցին, հնարավորինս հակառակ ուղղություններով քայլեցին, որ բախում չլինի, բայց վերջում պարզ դարձավ, որ հստակ ուժի ցուցադրում էր»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Աթաբեկյանն ասում է՝ իշխանության կողմից արտահերթ ընտրությունների գնալու ցանկություն չի տեսնում։

Ինչ վերաբերում է թավիշին վերջ տալու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Աթաբեկյանն ասում է՝ այն գործողությունները, որոնք պետք է կատարվեին երկիրը բարվոք վիճակի բերելու համար, թավիշը չէր խանագարի, թավիշը լուրջ պատճառ չէ։