Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխխվ
A A
Քաղաքականություն

ԵԽԽՎ համազեկուցողները անընդունելի են համարում ԶՈՒ ԳՇ հայտարարությունը

 Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առիթով։ Համազեկուցողներ   Բորիանա Աբերգը  և Կիմմո Կիլյունեն  հայտարարությամբ անընդունելի են համարել  ԶՈՒ   Գլխավոր շտաբի հայտարարությունը.

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին եւ պետական դերակատարաներին լիովին հարգել ժողովրդավարության սկզբունքներն ու Հայաստանի Սահմանադրությունը, անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ անհապաղ թուլացնելու ներկայիս լարվածությունը»

 «Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ բարդ փուլով և, առավել քան երբեւէ, կարիք ունի հանդարտության, զսպվածության, խելամտության, ժողովրդավարական սկզբունքների անվարան աջակցության բոլոր շահագրգիռ ուժերի կողմից՝  առկա քաղաքական ճգնաժամի լուծման համար»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ: