A
A
«Յուքոմ»-ցանցում այսօր կարճատև գերբեռնվածություն է եղել․ ընկերությունը պարզաբանում է
Աջակցիր «Ա1+»-ին«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Այս պահին ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար։ Աշխատանքն իրականացվել է Ucom և Ericsson ընկերությունների տեխնիկական մասնագետների գործակցությամբ։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն