Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք իշխանություններին զգուշացրել էինք, որ նրանք կդավաճանեն նաև ձեզ․ Արեգ Կյուրեղյան (տեսանյութ)

«Ժամանակին, երբ իշխող կուսակցությունը հայտարարեց, թե ոչ մի քաղաքական ուժի առջև դռները չպետք է փակ լինեն, և նրանք պետք է մասնակցեն երկրի կառավարման գործին, իրականում՝ «Իմ քայլից» բացի, իշխանության մեջ մտան միայն մերժվածները։ Այդ հայտարարությունը դուռ բացեց միայն ՀՀԿ-ականների համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի և նույնանուն կուսակցության անդամ Արեգ Կյուրեղյանը։ 

Նրա ներկայացմամբ, իշխանության դռները չբացվեցին այն քաղաքական ուժերի դիմաց, որոնք 2018թհեղափոխության ժամանակ դուրս էին եկել փողոց։

«Եվ մենք իշխող ուժին զգուշացնում էինք, որ Վալերի Օսիպյանը, Արթուր Վանեցյանը, Դավիթ Տոնոյանը չեն համապատասխանում այն պաշտոններին, որոնց նշանակվեցին։ Հակառակը, ասում էինք՝ դավաճանելու են հեղափոխությանը, ինչպես դավաճանել են իրենց նախկիններին և եկել են ձեզ մոտ։ Մեր հայտարարություններն անտեսվեցին»,- ասում է ԱԿյուրեղյանը։

Վերջինս անդրադարձավ անցած շաբաթ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե «2016թ«Սասնա ծռերի» դեպքը օգտակար եղավ Սերժ Սարգսյանի համար, որովհետև դա լրացուցիչ երկարացրեց բանակցային գործընթացը»։ Եվ պատասխանելով հարցին, թե կապ կա՞ր ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում այդ փուլի, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ընկած իրավիճակի և իրենց գործողությունների՝ ՊՊԾ գնդի գրավման միջև, այսպես պատասխանեց

«Նախ դա օգտակար եղավ հայ ժողովրդի համար։ Այդ գործողությունները կանխեցին այն իրավիճակը, որն այսօր ստեղծվեց՝ Արցախի հողերի հանձնումը և երկրորդ պատերազմը։ Համենայնդեպս մի քանի տարով հետաձգվեց այն աղետը, որ եկավ մեր ժողովրդի գլխին։ Իսկ ովքեր փորձում են մեզ կապել ՍՍարգսյանի հետ, բարոյականությունից զուտ հայտարարություններ են անում»։

ԱԿյուրեղյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ դատարանի կայացրած որոշմանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում