Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Քաղաքական և հանրային բոլոր սեգմենտները պետք է բանակցությունների միջոցով համաձայնություններ ձևավորեն․ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

«Դեմոկրատական այլընտրանք»

կուսակցության

Քաղաքական խորհրդի

հայտարարությունը

 

Երկրում քաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին՝ ծնելով քաղաքացիական բախումների, անգամ՝ արյունոտ սցենարների վտանգ։

Հետպատերազմյան ամիսներին իշխանությունն ու հարթակային ընդդիմությունը հանդես չեկան քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված ռացիոնալ օրակարգով, ինչի հետևանքով հասարակությունն օտարվեց քաղաքական գործընթացից՝ երկրում ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։

Ըմբռնումով ենք մոտենում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը, դրանում արտահայտված մտահոգություններին, միևնույն ժամանակ՝ վստահ ենք, որ ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է բացառապես քաղաքական, սահմանադրական գործիքակազմով։ Ներքին հակադրության բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ ցնցումներից ու մարդկային կորուստներից խուսափելու նպատակով։

Քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել բացառապես քաղաքական դաշտում՝ բանակցությունենրի ու կոմպրոմիսների ճանապարհով։

Հայաստանը չի կարող հանդուժել այսօրվա անորակ կառավարումը, սակայն նաև՝ ռազմական հեղաշրջման կամ հին համակարգի ռեստավրացիայի որևէ փորձ։

Քաղաքական և հանրային բոլոր սեգմենտները պետք է բանակցությունների միջոցով համաձայնություններ ձևավորեն՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու և որակապես նոր իշխանություն ձևավորելու օրակարգի շուրջ։