Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատասխանատուներն ի հայտ կբերվեն Աբու Դաբիում կայացած ռազմատեխնիկական ցուցահանդեսում թերացման համար․ վարչապետ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբու Դաբիում անցկացված IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայությանը։ 

Վարչապետը հայտնեց, որ այս կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն և դրա արդյունքներով պատասխանատուները ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ պաշտոնյանները թերացել են որևէ անելիքի մեջ։

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ իրենց կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետով նախատեսվում է Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և ծրագրի մեկնարկ։ Փաշինյանը հայտնեց՝  մտադիր է այսօր ստորագրել որոշում Պաշտպանության նախարարի  գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի այս օրակարգի իրագործմամբ․

«Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործակցությունը կդառնա առավել արդյունավետ անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում նև հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման  սկիզբը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք»։