Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Վանաձորի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ և երկու տուժած (տեսանյութ)

Փետրվարի 24-ին, ժամը 17:14-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։00-ին։ Բնակարանի հյուրասենյակում այրվել է 3 ներքնակ, որոնցից մեկի վրա հայտնաբերվել է Մ Գ-ի (ծնված 1962 թ) դին։

Փրկարարները երկու քաղաքացու դուրս են բերել բնակարանից Կ Ա-ին (ծնված 1987 թ) տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տուժածներին տեղափոխել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Կ Ա-ի (ծնված 1985 թ) առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ Ա-ին-ը՝  (ծնված 1987 թ) ծանր։