Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մեսրոպ Առաքելյան
A A
Պաշտոնական

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԲ ներկայացուցիչների հետ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն առցանց ձևաչափով աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի թիմի ղեկավար Իվան Դրաբեկի, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է միասնական սոցիալական ծառայությունների մատուցման կարևորության, նախապատրաստական փուլում գտնվող շենքերի շինաշխատանքների, կենտրոնների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Համատեղ իրականացվող աշխատանքները գնահատելով արդյունավետ՝ կողմերը վերահաստատել են, որ ապրիլի 1-ից Միասնական սոցիալական ծառայության գործարկմամբ՝ տարիների համագործակցությունը նոր փուլ կմտնի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել արագ և որակյալ ծառայություններ՝ ապահովելով նրանց կյանքի որակի բարելավումը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության ստեղծմամբ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կառուցվածքագործառութային վերափոխված մոդելի անհրաժեշտությունը, որը մեկ հարթակում կմիավորի սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության  գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության բաժինները։

Համաշխարհային Բանկի ներկայացուցիչները մանրամասնել են ծրագրի ընթացքն, այս պահին արձանագրված արդյունքները՝ նախանշելով անելիքները։

Իրականացվող ծրագրից զատ՝ նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի կողմից համավարակի և հետպատերազմական շրջանում ցուցաբերած աջակցությունները։