Բացել լրահոսը Փակել լրահոսը
153258713_3626403034139037_185641600491769053_o
A A
Պաշտոնական

Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց

2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատում իրականացնող մասնագիտական խումբն Արցախում է։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

✅ Մասնագետներն այցելում են պրոթեզավորման կարիք ունեցող անձանց, ծանոթանում նրանց կեցության պայմաններին, քննարկում անձի անկախ կյանքի հմտությունների զարգացմանն առնչվող հարցեր:

✅ Բացի այդ, ձեռք է բերվում անհրաժեշտ պրոթեզի տեսակի և դրա ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկատվություն, տրամադրվում է եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի և հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։