Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ»․Պետրոսյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին (տեսանյութ)

Ես այսուհետ ավելի անկաշկանդ պետք է գործեմ, եւ կուսակցական զսպաշապիկը ինձ խանգարել է ավելի անկաշկանդ  լինել: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում  լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած, այժմ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Գևորգյանը չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ին իրական ընդդիմություն չէր համարում, դրա համար դուրս եկավ:

«Ես ներքին խոհանոցը հրապարակելու սովորություն չունեմ: Ես ընդամենն ասում եմ՝ ես ավելի ըմբոստ, ավելի ակտիվ մարդ եմ, եւ քանի որ իմ ըմբոստությունը շատ ժամանակ որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշնամանքի մթնոլորտի հարուցման առիթ, ես կուսակցությանն ազատել եմ այդ առիթից: Կուսակցական լինելն ինձ համար որոշակի առումով զսպաշապիկ է եղել, որպեսզի կարողանամ ավելին անել, քան արել եմ»,-հայտարարեց Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ Ծառուկյանի հետ իր հարաբերությունները նորմալ են, շարունակում է հարգել նրան։

Պետրոսյանը հավելեց՝  իր ակտիվությունը ԲՀԿ-ի որոշ անդամների կողմից որակվել է որպես ավելորդ։ Նաև հայտնեց՝ որևէ մեկի հետ չի համաձայնեցրել իր քայլը․

«Ես կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու: Ժողովրդի մոտ կարծիք կար ձեւավորված, որ Գեւորգ Պետրոսյանը ծառայություն է մատուցում, ղազագիր է ստորագրել: Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ: Ես ցույց տվեցի, որ ես ոչ մի պարտավորություն չունեմ, ես միայն մի սուբյեկտի առաջ պատրավորություն ունեմ՝ ժողովրդի առաջ»:

Պետրոսյանի խոսքով՝  ինքը միշտ համարել է, որ երկրում քաղաքական հետապնդումներ են իրականացվում Նիկոլ Փաշինյանի օրոք, քայց քանի որ ԲՀԿ-ում միասնական որոշում չի եղել այդ մասով, ինքը ձեռնպահ է մնացել իր կարծիքը հայտնելուց․

«Ինձ ասում են՝ կարմիր գիծ ես անցել: Թող իրենք իրենց երկնագույն գծերի մասին մտածեն, լավ եմ արել՝ անցել եմ էդ կարմիր գիծը»,-ասաց նա:

Պետրոսյանը դիմեց նաև սփյուռքահայերին․

«Սփյուռքահայերը հիմա ոչ թե գումար պիտի փոխանցեն, այլ պիտի գան ու մասնակցեն իշխանության հեռացմանը»։