Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը տեխնիկապես պարտվեց օլիմպիական չեմպիոնին (տեսանյութ)

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը անհաջող հանդես եկավ Իսրայելում կայացած ձյուդոյի Թելի Ավիվի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

Մեր 73 կգ քաշային մարզիկն արդեն առաջին փուլում հանդիպեց 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեի հետ: Մրցամարտի հիմնական ժամանակում կողմերից ոչ մեկին չհաջողվեց հնարք կատարել և գրանցվեց ոչ-ոքի: Իսկ ահա լրացուցիչ 2-րդ մրցափուլում մրցավարը երրորդ նախզգուշացումը կատարեց մեր ձյուդոյիստին և տեխնիկական հաղթանակ շնորհեց մրցակցին:

Իտալացի ձյուդոյիստը 1/8 եզրափակիչում պարտվեց վրացի Նուգզարի Տատալաշվիլուն և նույնպես դուրս մնաց պայքարից: Այդպիսով, Ֆերդինանդ Կարապետյանը զրկվեց նաև սփոփիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Այս քաշային կարգում հաղթեց ռումինացի Ալեքսանդրու Ռայկուն: