Չունենք նորմերին համապատասխան աղբավայրեր, բոլորը աղբանոցներ են․ ՏԿԵՆ ներկայացուցիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱղբահանությունը, դրա վերամշակումը, աշխարհի մեծ թվով երկրների համար առաջնային խնդիրներից է։ Հայաստանում աղբը հիմնականում այրվում է , ինչն արգելված է։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանի խոսքով՝ աղբահանությունը, աղբի չթույլատրված այրումը մեր ամենացավալի կողմն է։
«Մենք տվել ենք օրենսդրական լուծումներ, վարչական իրավախախտումների օրենսգրքով այրման համար սահմանել ենք պատժամիջոց, բայց վերհսկողությունը բավականին թույլ է մեզ մոտ»,-ասում է նա։
Նա նշում է, որ առաջիկայում նախաձեռնում են օրեսնդրության բարեփոխումներ, որտեղ ավելի հստակեցնելու են ու հսկողությունը ուժեղացնելու են․ «Մոտ օրերս կառավարությունում կքննարկվի աղբահանության ռազմավարությունը, ըստ որի, այն աղբանոցները, որոնք չեն համապատասխանում ոչ սանիտարական, ոչ շրջակա միջավայրի պահպանության, ոչ քաղաքաշինական նորմերին, պետք է փակվեն»,-ասաց նա։
Ըստ Նարինե Ավետյանի՝ այրումը կապված է 2 հանգամանքով, առաջինը՝ աղբավայրերում մարդիկ փնտրում են արժեքավորը, դրա համար էլ մտածված այրում են թուղթն ու պլաստիկը՝ մետաղն հանելու համար։
Երկրորդ՝ օրգանական թափոնները մնում են ու խառնվելով օդի հետ այրում է տեղի ունենում․ «Դրա համար մենք մշակում ենք աղբավայրերի շահագործման ձեռնարկը։ Աղբը տեղափոխելուց հետո այն հողի շերտով պետք է փակվի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։