Բացել լրահոսը Փակել լրահոսը
151841407_10159158559807673_1487599428199839325_o
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ը կրկին կմիանա Կլիմայի մասին Փարիզի պայմանագրին

Այսօր՝ 2021թ․ փետրվարի 19-ին, Միացյալ Նահանգները կրկին պաշտոնապես միանում է Փարիզի համաձայնագրին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«2021 թվականն է, և մենք սկսում ենք կլիմայական փոփոխությունների զանգվածային մարտահրավերը հաղթահարելու հարցում աշխարհը միավորելու մեր երթը։

Հաջողելու համար պետք է բոլորս գործենք։ Վտանգված է մեր ապագան ու մենք չենք կարող ժամանակ կորցնել։ Հավակնոտ ու պրագմատի՞կ է հնչում։ Դա մեր պլանն է։ Մենք անցնում ենք հավակնոտ գործողությունների մեր երկրի ներսում կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, սակայն աշխարհում արտանետումների 85 տոկոսը տեղի է ունենում մեր երկրի սահմաններից դուրս, ուստի սեղանի շուրջ պետք է բոլորս հավաքվենք»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում։