Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյուն
A A
Հասարակություն

Հայկական կողմի արձանագրած զոհերի թիվը ոչ թե 4005 է այլ 3577. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տեղեկատվության ստուգման կենտրոնի ֆբ-յան էջը հայտնում է․

Aysor.am լրատվակայքը, հղում անելով Առողջապահության նախարարությունից ստացված հարցմանը, գրել է, որ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փետրվարի 13-ի դրությամբ 428 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում»։

Մի շարք լրատվակայքեր, օգտվելով հրապարակումից, եզրակացրել են, որ հայկական կողմը փետրվարի 16-ի դրությամբ ունի 4005 զոհ։ Այս տեղեկությունը տարածվեց Pastinfo.am, Analitik.am, 7or.am, Henaran.am, Times.am և այլ կայքերի կողմից։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ, պարզաբանում է, որ շրջանառվող 4005 թիվը կեղծ է։

Փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը 3577 է։ 428 մարմինները, որոնցից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում ներառված են ԱՆ կողմից հրապարակված 3577 զոհերի թվի մեջ։

Տեղեկատվության ստուգման կենտրոն