Բացել լրահոսը Փակել լրահոսը
avanesyan
A A
Քաղաքականություն

Ով ռիսկային խմբում չէ, կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի վճարովի․  Առողջապահության  նախարար (տեսանյութ)

Պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ  պատվաստվելու   հնարավորություն կունենան ռիսկային խմբերում  ընդգրկված  քաղաքացիները։  Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարը հիշեցրեց արդեն իսկ հաստատված խմբերը․   65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, խրոնիկ հիվանդությամբ տառապողները, փակ հաստատություններում գտնվող շահառուներն ու աշախատակիցները։

Նախարար Անահիտ Ավանեսյանի  խոսքով՝ այս պահին երեխաները պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։ Պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու և ռիսկային խմբի անձինք կկարողանանք կամավոր և անվճար պատվաստվել։

Կախված պատվաստանյութի ձեռք բերման գնից, այն բյուջետային միջոցներից, որոնք կհատկացվեն, պարզ կդառնա, թե ռիսկային խմբից դուրս մարդիկ կկարողանան պատվաստվել, թե  ոչ։

Հատկապես այն մարդիկ, որ ցանկանում են երկրից դուրս գնալ ու այն երկրներ, որտեղ մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր է։ Եվ այս խմբի մարդկանց համար արդեն պատվաստվելը կլինի վճարովի։  Արժեքը դեռևս պարզ չէ։

Բոլոր պատվաստանյութերը մշակումից հետո անցնում են կլինիկական հետազոտությունների երեք փուլ։

 «Հայաստանում ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան վերջնական՝ երրորդ փուլի ամփոփված տվյալները։ Դրանք մասնագիտական հանձնաժողովի կողմից կգնահատվեն, կգնահատվի արժեքը, ազդեցությունը, բոլոր կողմնակի երևույթներն ու որոշում կկայացվի», - ասաց նախարարը։

Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել մի քանի պատվաստանյութի։

«Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը` փորձագետները, դիտարկել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik-ի պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: Իսկ Հայաստանի կողմից ներմուծվող պատվաստանյութերի քանակը կախված կլինի մի քանի գործոնից, այդ թվում` դրանց արժեքից ու նրանից, թե որքան գումար կարող է պետությունը հատկացնել դրա համար»,-ասաց նա։

Պատվաստումները սկսվելու են մարտից։

Լրագրողների հարցին պատասխանելով՝  նախարարը նաեւ հայտնեց, որ  Հայաստանում մասնագետներն ամեն օր նույնականացնում են Արցախում զոհվածների 30-33 աճյուն․

«Շուրջօրյա աշխատանք է տարվում, և մարմինների թիվը, որոնք պետք է նույնականացվեն, զգալիորեն նվազել է: Ակնկալվում է, որ նույնականացման գործընթացը շուտով կավարտվի»։

Հունվարի վերջի տվյալներով՝ անցկացվել է 3 հազար 450 մարմինների փորձաքննություն: