Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկնեցին քայլերը

Սպորտ

Ջերմուկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 7-րդ տուրում մեր շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հանդիպեցին միմյանց հետ:

28-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին, քանի որ կրկնեցին քայլերը: Այս ոչ-ոքիից հետո Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 5 միավոր եւ Տատյանա Կոսինցեւայի (Ռուսաստան) հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ Էլինա Դանիելյանը 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Աղյուսակը վստահորեն գլխավորում է վրացուհի Նանա Ձագնիձեն, որն այս տուրում հաղթեց իր հայրենակցուհի Մայա Չիբուրդանիձեին եւ վաստակեց 6,5 միավոր:

8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի հենց Ձագնիձեի հետ, իսկ Էլինա Դանիելյանի մրցակիցը կլինի Պիա Կրամլինգը (Շվեդիա), որն իր ակտիվում ունի 2,5 միավոր: