Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսն» ու «Բանանցը»

Սպորտ

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2010/11 թթ խաղարկությունը:

Հայաստանի թիմերից առաջինը պայքարի մեջ կմտնի անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը», որը որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղում կհյուրընկալի Իսրայելի «Բնեյ-Յեհուդային»: Խաղը տեղի կունենա «Հրազդան» ստադիոնում, ժամը 19:00-ին: Հանդիպումը կսպասարկի Ալբանիայի մրցավարական խումբը` Լորենց Ջեմինիի գլխավորությամբ:

Ըստ բուքմեյքերների հանդիպման ֆավորիտ է համարվում իսրայելական թիմը, որի հաղթանակի հնարավորությունը 0,5 անգամ բարձր են գնահատում «Ուլիսի» հնարավորությունից:

Մեր երկրորդ ներկայացուցիչը` Երեւանի «Բանանցը», այսօր Կիպրոսում ուժերը կչափի տեղի «Անորտոսիսի» հետ: Այդ խաղը կկայանա Երեւանի ժամանակով 22:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է շոտլանդացի Ստիվեն Մաքլինը: Բուքմեյքերներն անչափ բարձր են գնահատում «Անորտոսիսի» հաղթանակի հնարավորությունները` 1,22 գործակից ` «Բանանցի» 11,00-ի դիմաց:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կգտնվի նաեւ «Լուսիտանս» (Անդորա) - «Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) հանդիպումը, քանի որ այս զույգի հաղթողը որակավորման 2-րդ փուլում կլինի Աշտարակի «Միկայի» մրցակիցը: