Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյումրի բժշկական կենտրոնում այսօր բացվեց համակարգչային տոմոգրաֆիայի նոր կենտրոն

Աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանը մասնակցեց Գյումրի բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիկ սարքի կաբինետի բացման արարողությանը:

Բարձրորակ սարքը հնարավորություն կտա մարզի բնակիչներին չհասնել մայրաքաղաք, արդյունքում գերճշգրիտ ախտորոշման հնարավորություն կլինի: Սարքը ձեռք է բերվել վարկային լիզինգի միջոցով:

Հաջորդիվ առողջապահության նախարարության ֆինանասավորմամբ Գյումրի բժշակական կենտրոնի տարածքում կառուցված թթվածնային կենտրոնի բացումն էր:

Նորակառույց թթվածնային կենտրոնը հնարավորություն կտա թթվածնով ապահովել նաեւ հարակից մարզերի բուժհաստատություններին:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում