Հայաստանը կհանդիպի Շոտլանդիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստսնի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի 3-րդ տուրում 71:47 հաշվով հաղթեց Անդորայի ընտրանուն եւ 1-ին ենթախմբում վստահ գրավեց առաջին տեղը:
Այդպիսով, կիսաեզրափակիչում մեր բասկետբոլիստուհիները կհանդիպեն 2-րդ ենթախմբում երկրորդ տեղը գրաված Շոտլանդիայի ազգային թիմի հետ: Վերջինս այդ իրավունքը նվաճեց այն բանից հետո, երբ Մալթայի հավաքականը երկրորդ պարտությունը մատնեց Ուելսի ընտրանուն` 81:43:
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են Մալթայի եւ Մոլդովայի հաավաքականները: Մոլդովանուհիները 3-րդ տուրում հեշտությամբ հաղթեցին Ջիբրալթարի ազգային թիմին` 77:47, եւ 1-ին ենթախմբում գրավեցին 2-րդ տեղը:
Ամփոփիչ աղյուսակներ
1-ին ենթախումբ
Խ Հ/Պ Գ Մ
1. Հայաստան 3 3/0 240-156 6
2. Մոլդովա 3 2/1 229-180 5
3. Անդորա 3 1/2 179-204 4
4. Ջիբլարթար 3 0/3 137-245 3
2-րդ ենթախումբ
Խ Հ/Պ Գ Մ
1. Մալթա 2 2/0 145-78 4
2. Շոտլանդիա 2 1/1 121-105 3
3. Ուելս 2 0/2 84-167 2
Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան հուլիսի 2-ին: Նախ մրցասպարեզ կմտնեն Հայաստանի եւ Շոտլանդիայի ընտրանիները, ապա տեղի կունենա Մալթա - Մոլդովա հանդիպումը: