Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաշալի ութնյակը

Սպորտ

ՀԱՀ-ում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց 1/8 եզրափակիչ փուլը:
Երեկ այս արգելքը հաղթահարեցին Պարագվայի եւ Իսպանիայի հավաքականները:
Հարավամերիկացի ֆուտբոլիստները 11 մ հարվածաշարով հաղթեցին Ճապոնիայի ազգային թիմին` 0:0, 11 մ` 5:3 եւ առաջին անգամ մտան 1/4 եզրափակիչ: Եվրոպայի գործող չեմպիոնները ի հաշիվ Դավիդ Վիլյայի խփած միակ գոլի պարտության մատնեցին Պորտուգալիայի հավաքականին` 1:0:
Այդպիսով, հայտնի դարձան այն 8 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը ՖԻՖԱ-ի ոսկե գավաթի համար:

1/4 եզրափակիչ
2 հուլիսի
Հոլանդիա - Բրազիլիա
Ուրուգվայ - Գանա
3 հուլիսի
Արգենտինա - Գերմանիա
Պարագվայ - Իսպանիա