A
A
Հայաստան - Մոլդովա` 71:64
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ տուրում մեծ դժվարությամբ հաղթեց Մոլդովայի ընտրանուն` 71:64, եւ սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: Նույն խմբի Անդորա - Ջիբրալթար հանդիպումն ավարտվեց անդորացի բասկետբոլիստուհիների հաղթանակով` 70:45:
3-րդ տուրում Հայաստանը կմրցի Անդորայի, իսկ Մոլդովան` Ջիբրալթարի հետ: Առաջին խաղը սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ անդորացի բասկետբոլիստուհիները նույնպես հավակնում են առաջին երկու տեղերին, որոնք կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր են տալիս:
Երկրորդ ենթախմբում առայժմ հաջող է հանդես գալիս Մալթայի հավաքականը, որն առաջին խաղում 65:34 հաշվով հաղթել է Շոտլանդիայի ընտրանուն: