Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մի քաղաքական գործիչ, ով քաղաքացիներին կանվանի բոմժ,հետո ի՞նչ երեսով գնա քարոզարշավի և ընտրության․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Մենք պատրաստ էինք հաշվի առնել ընդդիմության կարծիքը և ասում էինք՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, նրանք մերժեցին և դրանով փաստացի արդեն համակերպվեցին մտքի հետ, որ իրենք պարտվել են դեռ չկայացած ընտրություններում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրություններ անցկացվել չեն կարող, որովհետև վերջինս կարող է վարչական լծակներ օգտագործել, Հակոբյանն ասում է՝ ընդդիմությունը նույնպես կփաստի, որ ամենաարդար ընտրությունները տեղի են ունեցել հենց այս իշխանության օրոք․

«Եթե երկրում իրավիճակ է փոխվել, թող գային, նստեին և մեզ հետ քննարկեին՝ ինչ մեխանիզմներ օգտագործենք, որպեսզի ընտրությունների արդյունքը կասկած չհարուցի»։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը վախեցավ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտարարություններից, Հակոբյանն ասում է՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը կայացվել է մի քանի ամիսների ընթացքում, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր հայատարարությունը արել է մոտ մեկ շաբաթ առաջ, հետևաբար, ըստ Հակոբյանի,  իրականության հետ աղերս չունեն պնդումները, թե այս որոշումը Քոչարյանի հայտարարությամբ է պայմանավորված։

Հարցին, թե ինչո՞վ էր պարտադիր հուշագրի ստորագրումը արտահերթ տնտրությունների գնալուց առաջ, Հակոբյանն ասում է՝ հանրությանն ի ցույց դնելու համար, որ բոլոր խորհրդանական ուժերի կողմից կա քաղաքական կամք գնալ արտահերթ ընտրությունների։

Պատգամավորը պնդում է՝ քաղաքական ճգնաժամն ընդդիմության դաշտում է, նրանք չեն կարողանում քաղաքացու հետ երկխոսել․

«Դրա համար է, որ նրանք չեն ցանկանում մասնակցել ընտրությունների, մի քաղաքական գործիչ, որը ՀՀ քաղաքացիներին կանվանի բոմժ, հետո ի՞նչ երեսով գնա քարոզարշավի և մասնակցի ընտրությունների, պարզ է, չէ՞, որ նա ցանկանում է առանց հանրության կարծիքը հաշվի առնելու լինել խամաճիկային վարչապետ»։