Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը հաղթեց

Սպորտ

Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը հաջող են հանդես գալիս Ջերմուկում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի մրցաշարում: Հինգ մրցափուլից հետո մեր շախմատիստուհիները զբաղեցնում են առաջատար տեղեր:

Այս տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա) եւ վաստակելով 3,5 միավոր` բարձրացավ 3-րդ հորիզոնական: Մրցաշարի առաջատար Նանա Ձագնիձեից (Վրաստան) նա ետ է մնում 1, իսկ երկրորդ տեղում գտնվող Տատյանա Կոսինցեւայից (Ռուսաստան)` 0,5 միավորով:

Էլինա Դանիելյանն այս տուրում սպիտակներով մրցեց չինուհի Հու Յիֆանի հետ եւ ոչ-ոքի խաղաց: Նա վաստակեց 3 միավոր եւ պահպանեց 4-րդ տեղը:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի Մայա Չիբուրդանիձեի (Վրաստան) հետ, որը 2,5 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը: Էլինա Դանիելյանի մրցակիցն է Անտոանետա Ստեֆանովան, ով Լիլիթից կրած պարտությունից հետո նահանջեց աղյուսակում եւ այժմ 2 միավորով ընթանում է 8-րդ հորիզոնականում: