Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+afrika
A A
Սպորտ

Մարոկոյի ֆուտբոլի հավաքականը պաշտպանեց իր տիտղոսը (տեսանյութ)

Կամերունում ավարտվեց ֆուտբոլի Աֆրիկայի Ազգերի գավաթի հերթական խաղարկությունը:

Նախորդ մրացաշարի հաղթող Մարոկոյի ազգային հավաքականը եզրափակիչ խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Մալիի թիմին: Հարկ է նշել, որ այս խաղարկությունում մասնակիցներին արգելված է եղել հրավիրել արտասահմանյան ակումբներում հանդես եկող աֆրիկացի ֆուտբոլիստներին:

Մարոկոյի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Աֆրիկայի ամենապատվավոր մրցանակը: Մարոկացիները վերջին անգամ գավաթին տիրել էին 2018 թվականին: