Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաժարական տվեց

Սպորտ

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժան-Պիեր Էսկալետը առաջիկա օրերին հրաժարական կտա այդ պաշտոնին, տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները: Նա պատրաստվում է դիմում ներկայացնել ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին:

«Անցած շաբաթ եւ կիրակի իմ գործընկերների հետ խորհրդակցելուց եւ երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ ամենաճիշտը հրաժարական տալն է», - ասել է Ժան-Պիեր Էսկալետը:
Ուշագրավն այն է, որ մինչ այդ նա հայտարարել էր, որ «չի պատրաստվում առաջինը լքել խորտակվող նավը»:

Նշենք, որ Ժան-Պիեր Էսկալետն այդ պաշտոնում նշանակվել էր 2005 թվականին, իսկ 2008-ին նորից 4 տարով վերընտրվել էր: Նրա օրոք Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան բավական բարելավել է ֆինանսական գործերը, իսկ ազգային թիմը դարձել է աշխարհի փոխչեմպիոն:

Սակայն լրագրողներն առաջին հերթին նրան են մեղադրում այն բանի համար, որ երկրի հավաքականն այս տարվա աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկավ եւ իր խմբում գրավեց վերջին տեղը, իսկ մարզիչների եւ ֆուտբոլիստների միջեւ համարյա բացակայում էր փոխադարձ ըմբռնումը: