Բրազիլիան հաստատեց բարձր կարգը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ հայտնի դարձան քառորդ եզրափակիչի եւս երկու մասնակիցները: Ուրուգվայի, Գանայի, Գերմանիայի եւ Արգենտինայի հավաքականներից հետո այդ իրավունքը նվաճեցին նաեւ Հոլանդիայի եւ Բրազիլիայի ազգային թիմերը:
Հոլանդացիները ի հաշիվ բարձր խաղամակարդակի եւ դարպասապահ Ստեկելենբուրգի վստահ խաղի (նա երեք անգամ իր թիմին փրկեց վերահաս գոլից) 2:1 հաշվով հաղթեցին Սլովակիայի ազգային թիմին, որը Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկն է Եվրոպայի 2012 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Բրազիլիայի ընտրանին Չիլիի հավաքականի հետ խաղում կրկին հաստատեց իր բարձր կարգը եւ շատ վստահ հաղթանակ տարավ` 3:0: Քառորդ եզրափակիչում այս թիմերը հենց միմյանց հետ կհանդիպեն: Խաղը տեղի կունենա հուլիսի 2-ին:
1/4 եզրափակիչի վերջին զույգը հայտնի կդառնա այսօր: Նախ կհանդիպեն Պարագվայի եւ Ճապոնիայի հավաքականները, իսկ հետո մրցասպարեզ կմտնեն Պիրենեյան թերակղզում գտնվող երկու հարեւան երկրները` Իսպանիան ու Պորտուգալիան: