A
A
Կամքի ուժով պատերազմին հաղթած կամավոր-զինծառայողը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայրը հուզմունքով է հիշում՝ ինչպես որդին՝ 22 -ամյա Նիկողոսը, անտեսելով իր խնդրանքը, գտավ թաքցրած զինվորական գրքույկն ու պատերազմի հաջորդ օրն իբրեւ կամավոր մեկնեց Արցախ՝ զինվորական հոր կողքին լինելու։
Իսկ Նիկողոսը, դժվարությունները հաղթահարելուց յետո, հիշում է պատերազմի դաշտից բոլոր դրվագները՝ անգամ ծանր վիրավորում ստանալու պահը։
Նա զինծառայությունն ավարտել է սերժանտի կոչումով, իսկ պատերազմի ընթացքում ստանձնել է դիրքի ավագի պարտականություններն ու ընկերոջ՝ Հրաչի հետ ոտքով սնունդ է հասցրել դիրքերում գտնվողներին։
Վիրավորվել է հոկտեմբերի 23-ին։ Մայրը պատմում է, որ բժիշկները հույսեր չէին տալիս, սակայն տղայի կամքի ուժը հաղթեց։
Մանրամասները՝ տեսանյութում