Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ հակառակը․ Եվրադատարանը երկու գանգատ է ստացել
Աջակցիր «Ա1+»-ինՄԻ Եվրոպական դատարանը տեղեկացնում է, որ ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված երկու միջպետական դիմումներ ։ Եվրադատարանին գանգատներ են ուղարկել եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը՝ համարելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումներ։
Բացի այդ, Ադրբեջանը համարում է, որ թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների տեղահանման, , մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։
Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումների վերաբերյալ ծանուցագրեր է ուղարկել երկու երկրներին։ Առաջիկայում էլ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը։
Ի դեպ, Եվրադատարանում կան նաեւ գործեր գերիների հետ կապված․ դրանք վերաբերում են 228 հայի և 13 ադրբեջանցու։
Մանրամասներն այստեղ