Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու արծաթ, երկու` բրոնզ

Սպորտ

Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի պատվիրակներից չորսը հաղթահարելով առաջին արգելքները, մտել էին կիսաեզրափակիչ եւ շարունակում էին պայքարը:

Թեթեւ քաշային Հենրիկ Մոկոյանն հաղթելով Դանիլ Շամսուդինովին (Ռուսաստան), մտավ եզրափակիչ, սակայն այստեղ մեր մարզիկը տանուլ տվեց ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկի հետ մարտը եւ արժանացավ արծաթե մեդալի:

50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը նույնպես նվաճեց եզրափակիչի ուղեգիր, բայց կրկին պարտվեց վճռորոշ մենամարտում` զիջելով անգլիացի Թոմաս Ուորդին:

Իսկ ահա 57 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը անհաջող հանդես եկան եւ պարտություն կրեցին կիսաեզրափակիչում: Նրանք արժանացան բրոնզե մեդալների: