Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ետնապահը անակնկալ մատուցեց

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 13-րդ տուրում անակնկալ մատուցեց ետնապահներց մեկը` Կապանի «Գանձասարը», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց հանրապետության չեմպիոն «Փյունիկին»: Վերջինս երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ արդեն 6 միավորով ետ է մնում մրցաշարի առաջատար «Բանանցից», որն առանց մեծ ջանքեր գործադրելու առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` 2:0:

«Փյունիկի» սայթաքումից օգտվեց նաեւ համաքայլ ընթացող Երեւանի «Ուլիսը», որը սեփական հարկի տակ 4 անպատասխան գոլ խփեց առաջնության ընդգծված ետնապահ Գյումրիի «Շիրակին» եւ նույնպես առաջ անցավ չեմպիոնից: Մրցաշարի նորեկ «Իմպուլսը» սեփական դաշտում պատվավոր ոչ-ոքի խաղաց անցած տարվա փոխչեմպիոն «Միկայի» հետ` 2:2:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Բանանց 13 32
2. Ուլիս 13 29
3. Փյունիկ 13 26
4. Միկա 13 22
5. Իմպուլս 13 14
6. Գանձասար 13 13
7. Կիլիկիա 13 10
8. Շիրակ 13 3