Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հնարավո՞ր է հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկածուն փոխվի․ հարց Մանուկյանին (տեսանյութ)

Այս Ազգային ժողովն իր ամբողջ գործունեության ընթացքում գործել է մի տրամաբանությամբ՝ որ օրենքը խանգարում է իրենց անօրինականությունները գործի դնել, իրենք ուղղակի օրենք են փոխում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ այս օրերին իշխանությունը փորձում էր իր քիմքին հաճո ՍԴ ձևավորել․

«Հերթական անգամ իշխանությունը փորձ է անում շատ հապշտապ սահմանդրական օրենքների փոփոխություններ իրականացնել։ Հիմա էլի ձեւախեղում են դատական համակարգը, նոր հատուկ կարգեր են մտցնում դատավորների նշանակման հարցում, որովհետեւ վերջին շրջանում մենք ականատես եղանք, որ իրավապահ համակարգի ուղղակի անթույլատրելի ցանկացած կարծիք արտահայտողին մեկուսացնելու, բանտարկելու այս իշխանության կույր տենչանքին շատ դատավորներ դեմ էին արտահայտվում։ Մարդիկ հասկանում են, որ մի օրով ապրել չի լինի Հայաստանում, ի վերջո օրենքի խախտումը պատասխանատվություն է ենթադրում։ Հիմա իշխանությունը որոշեց՝ լավ, չեք կալանավորում, ես ուրիշ ձեւ կանեմ, կփոխեմ օրենքը»։

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորներ Անուշ Բեղլոյանի աղմկահարույց հայտարարությանը և հարցին, թե արդյո՞ք կարծում են, որ սա խմբակցության դիրքորոշումն է, Մանուկյանն ասաց.

«Ես էլ եմ եղել պատգամավոր։ Պատգամավորը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ամեն պատգամավոր իր խմբակցության առաջ է պատասխանատու, իր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների առաջ։ Պատկերացրեք, նման վիդեոկոնֆերանսներ քանի քանի հատ են եղել, որ մենք չենք նկատել։ Եթե այսօր դրա մասին բարձրաձայն ասում են, նշանակում է՝ անցնող ժամանակներում չի բացառվում, որ նման բազմաթիվ հայտարարություններ արած լինեն։ Հայ ժողովուրդը պետք է իմանա 2018 թվականի դեկտեմբեր ամսին Խորհրդարան բերել են 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարեւոր չէ, թե Արցախն ումն է, մոռանանք պատերազմը, ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ համերաշխ ապրենք գումարած Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին հայկական չի, մյուս պատգամավորի այն հայտարարությունը, թե Կարսն ի՞նչ հայկական, այնտեղ քրդեր են ապրում։ Ես այլեւս նրանց մեղսունակության վրա կասկածում եմ»։

«Ա1⁺»-ի հացին, թե հնարավո՞ր է փոխվի Հայրենքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն, Մանուկյանը հորդորեց դիմել շարժման համարգողին, առաջնորդների հանդիպման մասին Մանուկյանը մանրամասներ չհայտնեց, արդյո՞ք դա տեղի է ունեցել թե ոչ, ևս չմանրամասնեց։