Իսպանիան հասավ նպատակին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունում վերջինը 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 8-րդ խմբում հանդես եկող Իսպանիայի եւ Չիլիի հավաքականները:
3-րդ տուրում թիմերը հանդիպեցին միմյանց հետ: Եվրոպայի չեմպիոններն անչափ լարված պայքարում հաղթանակ տարան` 2:1, եւ վաստակած միավորներով հավասարվեցին հենց չիլիացիներին, սակայն ի հաշիվ խփած եւ բաց թողած գոլերի գրավեցին առաջին տեղը:
Միավորներով նրանց կարող էր հասնել նաեւ Շվեյցարիայի հավաքականը, եթե հաղթեր Հոնդուրասի ընտրանուն: Սակայն շվեյցարացի ֆուտբոլիստներին չհաջողվեց գոնե մեկ գոլ խփել համեմատաբար թույլ մրցակցին` 0:0, եւ զբաղեցնելով 3-րդ տեղը, դուրս մնացին առաջնությունից:
Ամփոփիչ աղյուսակ
Խ Գ Մ
1. Իսպանիա 3 4-2 6
2. Չիլի 3 3-2 6
3. Շվեյցարիա 3 1-1 4
4. Հոնդուրաս 3 0-3 1
Այդպիսով, հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը:
26 հունիսի
Ուրուգվայ - Հարավային Կորեա (խաղի սկիզբը Երեւանի ժամանակով 19:00-ին)
ԱՄՆ - Գանա (23:30)
27 հունիսի
Գերմանիա - Անգլիա (19:00)
Արգենտինա - Մեքսիկա (23:30)
28 հունիսի
Հոլանդիա - Սլովակիա (19:00)
Բրազիլիա - Չիլի (23:30)
29 հունիսի
Պարագվայ - Ճապոնիա (19:00)
Իսպանիա - Պորտուգալիա (23:30)