A
A
Չորս մեդալակիրներ
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի Լվով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանեկան առաջնությունունում Հայաստանի պատվիրակներից չորսը մեդալներով կվերադառնան Երեւան:
Թեթեւ քաշային Հենրիկ Մոկոյանը, 50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը, 57 կգ քաշային Գոռ Երիցյանը եւ ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը հաղթահարելով նախնական արգելքները, մտան կիսաեզրափակիչ եւ նվազագույնը ապահովեցին բրոնզե մեդալներ:
Այս փուլում մեր առաջին երեք մարզիկները կմրցեն Ռուսաստանի ներկայացուցիչներ, համապատասխանաբար Դանիլ Շամսուդինովի, հայազգի Արարաատ Փարջամյանի եւ Հուսեյն Բայսանգիրովի հետ: Ռաֆայել Սիմոնյանի մրցակիցն է ուկրաինացի Բոգդան Բլաշկոն: