Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիշխանություն

Սպորտ

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլի 2-ին տուրում կրկին վստահ հանդես եկավ մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակներով հաղթեց Մարթա Ֆիերոյին (Էկվադոր) եւ վաստակեց 2 միավոր: Լիլիթն այժմ վրացուհի Նանա Ձագնիձեի հետ միասին գլխավորում է աղյուսակը: Վերջինս այս տուրում հաղթեց մեր մյուս ներկայացուցչին` Էլինա Դանիելյանին:

3-րդ տեղը 1,5 միավորով զբաղեցնում է Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան), որը պարտության մատնեց իր հայրենակցուհի Բայրա Կովանովային: Էլինա Դանիելյանը իր ակտիվում ունի 1 միավոր եւ առայժմ բաժանում է 4-9-րդ տեղերը:

Վաղը նախատեսված երրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի չինուհի Հու Յիֆանի հետ, իսկ Էլինա Դանիելյանը (սպիտակներով) վերջինիս հայրենակցուհի Շեն Յանի հետ: