«Փյունիկի» մրցակիցը համալրում է կազմը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում Երեւանի «Փյունիկի» առաջիկա մրցակից Բելգրադի «Պարտիզանը» շարունակում է համալրել կազմը: Երեկ ակումբը պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստների հետ: Դրանք են 19-ամա հարձակվող Մարկո Սկեպովիչը, 18-ամյա կիսապաշտպան Դարկո Բրասանացը եւ տակավին 17 տարեկան պաշտպան Մատիյա Նաստաշիչը: Հարկ է նշել, որ այդ երեք ֆուտբոլիստներն էլ «Պարտիզանի» ՖԱ-ի դպրոցի սաներ են:
Բելգրադցիները նաեւ ձեռք են բերել Բոսնիայի եւ Հերցեգովինայի երիտասարդական հավաքականի ձախ եզրային կիսապաշտպան Գորան Գալեշիցին: Մինչ այդ 21-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս բոսնիական «Գորիցա» թիմում (51 խաղ, 9 գոլ):
Ի դեպ, արդեն հայտնի է չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պարտիզան» - «Փյունիկ» հանդիպման օրը եւ ժամը: Ինչպես տեղեկացնում է սերբական ակումբի պաշտոնական կայքէջը, խաղը կկայանա հունիսի 14-ին եւ կսկսի տեղական ժամանակով 20:45-ին: