A
A
Երկու հաղթանակ մեկնարկում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Ջերմուկում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլի 1-ին տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը բավական հաջող մեկնարկեցին: Լիլիթը սեւերով հաղթեց Հու Յիֆանին (Չինաստան), իսկ Էլինան սպիտակներով առավելության հասավ Մայա Չիբուրդանիձեի (Վրաստան) նկատմամբ: Մրցաշարը հաղթանակով սկսեցին նաեւ Շեն Յանը (Չինաստան), Բայրա Կովանովան (Ռուսաստան) եւ Նանա Ձագնիձեն (Վրաստան):
Երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կմրցի Մարթա Ֆիերոյի (Էկվադոր), իսկ Էլինա Դանիելյանի սեւերով` Նանա Ձագնիձեի հետ: