Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնիան դուրս մղեց Դանիային

Սպորտ

ՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 5-րդ խմբի թիմերից հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին Հոլանդիայի եւ Ճապոնիայի հավաքականները:

Եվրոպացիները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան մրցաշարում, այս անգամ առավելության հասնելով Կամերունի ազգային թիմի նկատմամբ` 2:1: Նրանք վստահ գրավեցին առաջին տեղը եւ այժմ 1/8 եզրափակիչում կհանդիպեն Սլովակիայի հավաքականի հետ:

Երկրորդ տեղի հարցը լուծվեց Դանիա - Ճապոնիա խաղում: Ասիացի ֆուտբոլիստները 3:1 հաշվով հաղթանակ տարան` ցույց տալով արագ եւ կազմակերպված ֆուտբոլ: Նրանք 1/8 եզրափակիչում կհանդիպեն Պարագվայի ընտրանու հետ:

Ամփոփիչ աղյուսակ
                  Խ  Գ  Մ
1. Հոլանդիա 3 5-1 9
2. Ճապոնիա 3 4-2 6
3. Դանիա     3 3-6 3
4. Կամերուն 3 2-5 0