Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սպասվում-են-եղանակային-փոփոխություններ-առանձին-վայրերում-հնարավոր-է-կարկուտ1
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։
 
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
 
Արցախում այսօր կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։