Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարտիզանը» սկսեց պատրաստվել

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում Երեւանի «Փյունիկի» առաջիկա մրցակից Բելգրադի «Պարտիզանը» երեկ սկսեց պատրաստվել այդ մրցաշարի խաղերին:

Սերբիայի չեմպիոնը մեկնեց ավստրիական Շիֆելդ քաղաք, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզումային հավաք: Այդ ընթացքում «Պարտիզանը» կանցկացնի ստուգողական հանդիպումներ չեխական «Մլադա Բոլեսլավի» (հունիսի 27-ին), լեհական «Լեխի» (հուլիսի 1-ին), տեղի «Ինսբրուկի» (հուլիսի 3-ին) եւ ռումինական «Ռապիդի» (հուլիսի 5-ին) հետ: Ավստրիական հավաքին մասնակցում են «Պարտիզանի» 25 ֆուտբոլիստներ:

Ավստրիա մեկնելուց առաջ «Փյունիկի» մրցակիցը նոր համալրում է ստացել, հանձինս 33-ամյա բարձրահասակ (192 սմ) դարպասապահ Ռադիսա Իլիչի, որը 2 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: