Բացել լրահոսը Փակել լրահոսը
143672469_4959047870833567_6560627057469226157_n
A A
Պաշտոնական

ԼՀԿ անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության անդամները այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության և պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
 
«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարել արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: