«Թքել եմ էդ արդարության վրա․ Փաշինյանին պետք է նետել Սերժ Սարգսյանի անվան աղբաման»․ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրինք դուքան»։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը։
«Մեր միակ ապահովության երաշիքը բանակն էր, ամեն ինչ արեցին՝ բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց, մտավ կոռուպցիան, բանակը թաթախվեց կոռուպցիայի մեջ, իսկ ինչ վերաբերում է այս իշխանությանը, հենց առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց: Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»։
Լրագրողի դիտարկմանը, որ այս իշխանության օրոք իր հանդեպ արդարությունը վերականգնվեց, Մանուկյանն արձագանքեց․ «Արդարությունը վերականգնվե՞ց, թե՞ բռնաբարվեց, հիմա իմ վրա 9,5 տարի հոդված է դրված, դատախազը պահանջել է 9,5 տարի, ես թքել եմ այդ արդարության վրա, ինչի՞ է նման, կեսով չափ մեռած ենք, կեսով չափ արթուն ենք, Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, Կարսում՝ մեր հինավուրց մայրաքաղաքում, զորավարժություններ են»։
Մանուկյանը հայտարարեց՝ Հայաստանում հիմա գողապետություն է․ «Ազգայնականները պետք է գան հարթակ, այսօր թափուր է այդ տեղը»։