Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք ֆուտբոլիստն օգնեց Գերմանիային

Սպորտ

Անսպասելի ավարտ ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 4-րդ խմբի մրցաշարը: Գերմանիայի հավաքականը, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց Գանայի ընտրանուն եւ գրավեց 1-ին տեղը: Ի դեպ, գերմանացիներին 3 միավոր պարգեւեց ազգությամբ թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը, որը 60-րդ րոպեին խփեց հանդիպման միակ գոլը:

Երկրորդ տեղի հարցը վճռվեց Սերբիա - Ավստրալիա խաղում: 1/8 եզրափակիչ մտնելու համար սերբ ֆուտբոլիստներին հարկավոր էր կամ հաղթել, կամ էլ արդյունավետ ոչ-ոքի խաղալ: Սակայն Ավստրալիայի հավաքականը անսպասելի հաղթանակ տարավ` 2:1, եւ մրցակցությունից դուրս բերեց Սերբիայի ընտրանուն: Ավաղ, ավստրալացիները նույնպես հրաժեշտ տվեցին առաջնությանը, քանի որ հաջորդ փուլ մտնելու համար նրանց անհրաժեշտ էր նվազագույնը հաղթել 4:0 հաշվով: Երկրորդ ուղեգիրը նվաճեց գերմանացիներից պարտություն կրած Գանայի ընտրանին:

Այդպիսով, 1/8 եզրափակիչում տեղի կունենա անչափ սկզբունքային մրցավեճ. միմյանց հետ կհանդիպեն եվրոպական ֆուտբոլի հսկաներ հանդիսացող Անգլիայի եւ Գերմանիայի հավաքակաները: Այս խաղը տեղի կունենա հունիսի 27-ին, ժամը 19:00-ին: Մյուս զույգը կազմեցին ԱՄՆ-ի եւ Գանայի ազգային թիմերը, որոնք 4 տարի առաջ հանդիպել են աշխարհի առաջնության խմբային փուլում: Այն խաղն ավարտվել էր գանացիների հաղթանակով` 2:1: