A
A
Միեւնույն հաշվով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Անգլիայի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում պետք է միմիայն հաղթանակ տաներ Սլովենիայի ազգային թիմի հետ խաղում, որպեսզի մտներ հաջորդ փուլ:
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի սաները բավական դժվարությամբ լուծեցին այդ խնդիրը: Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին խփեց անգլիացիների հարձակվող Ջերմեն Դեֆոն, որը նախորդ երկու խաղերում պահեստային խաղացողներից մեկն էր: Հենց այդ գոլն էլ անգլիացիներին 1/8 եզրափակիչի ուղեգիր բերեց:
Անգլիայի հավաքականը վաստակելով 5 միավոր, առաջ անցավ Սլովենիայի ընտրանուց, սակայն խմբում գրավեց 2-րդ տեղը: Հաղթող դարձավ ԱՄՆ-ի հավաքականը, որը զուգահեռ ընթացող խաղում նույն հաշվով պարտության մատնեց Ալժիրի ընտրանուն եւ դարձյալ վաստակեց 5 միավոր, սակայն խփած գոլերով առաջ անցավ Անգլիայի ընտրանուց: